Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կվերսկսի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է:

Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին:

Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

«ՀԿԵ» ՓԲԸ սակագնային քաղաքականության համաձայն, տոմսերի գները մնացել են անփոփոխ՝ սկսած 8 650 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 18 190 դրամ ննջավագոնում մեկ տեղի համար:




Լրահոս