
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետ է կանչել Ռուսաստանի նախագահ Պուտինին նախկինում ուղարկված՝ աշնանը այդ երկիր այցելելու հրավերը: Ինչպես տեղեկացնում է Kyodo գործակալությունը, ԱՄՆ-ն դիմել է Ճապոնիայի կառավարությանը՝ խնդրելով հետաձգել Ռուսաստանի ղեկավարի այցը: Տոկիոյում անհրաժեշտ են համարել ընդառաջել Վաշինգտոնին:
Գործակալության տեղեկություններով՝ Ճապոնիայի վարչապետը մտադիր է Պուտինի հետ զրուցել նոյեմբերին Պեկինում կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում: Տոկիոն չի բացառում, որ ՌԴ ղեկավարի պաշտոնական այցը կհետաձգվի մինչև 2015-ի գարուն, կամ ավելին ու կախված ռուս-ամերիկյան հարաբերություններից:
Կրեմլն առայժմ պաշտոնապես չի արձագանքել հրավերի հետկանչմանը. տեղեկացնում է news.mail.ru-ն: