Ժողովուրդ. Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող Ժառանգության կենտրոնական շտաբը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զարմանալիորեն սկսել են խաչվել իշխանությունների և “Ժառանգություն”կուսակցության ճանապարհները. բանն այն է, որ “Ժառանգություն” կուսակցության կենտրոնական շտաբը տեղակայված է Բւսղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այս տարածքը, ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին: Նախկինում էլ այնտեղ գործում էր Բաղդասարովի “Արմավիա” ընկերությունը: Թերթի աղբյուրների պնդմամբ` “Ժառանգություն”-ն այդ տարածքի համար նույնիսկ վարձ չի վճարում: Աժ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, իհարկե, հերքել է վարձ չտալու մասին լուրը, իսկ այն, որ տարածքը պատկանում է Բաղդասարովին, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է`ասելով որ չի տեսել սեփականության վկայագիրը:




Լրահոս