Քուրդ փախստականների հոսքից զայրացած թուրքերը քարկոծել են իրենց նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում (Էդեսսա) ամբոխը քարեր է նետել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալայի, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի և գյուղնախարար Մահմեդ Մեհդի Էսքերի վրա՝ «Իսլամական պետության» կողմից օրերս գրավված Սիրիայի Քոբանե շրջանից փախստականների մեծ ալիքի պատճառով:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները տանկերի օգնությամբ գրավել էին Սիրիայի Քոբամե շրջանում թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող 16 քրդական գյուղ՝ ստիպելով դրանց բնակիչներին լքել իրենց տները:

Այդ միջադեպից հետո երեք թուրք նախարարներ այցելել են Շանլիուրֆայի Սուրուչ բնակավայր, ուր ապաստան են գտել տասնյակ հազարավոր փախստականներ:

ԻՊ-ի և փախստականների հետ կապված կառավարության քաղաքականությունից վրդովված կատաղած մարդիկ քարկոծել են նախարարներին և նրանց ուղեկցող անձանց: Թիկնապահները փորձել են հարվածներից պաշտանել նախարարներին և նրանց հետ եկած պատվիրակության անդամներին. գրում է «Կոմերսանտը»:




Լրահոս