Երկիր.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում փակ համարներից զանգեր են կատարում և սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված “Ազատ ուսանողների ֆորումը” ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: “Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ”,- “Երկիր”-ի հետ զրույցում ասել է ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարներից են ուղարկվում:
Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում և սպառնում: Հարցին, թե ոստիկանությունը տեղյա՞կ է այս ամենին, ուսանողը պատասխանել է, որ խնդրով զբաղվում են միայն ծնողները




Լրահոս