Սերժ Սարգսյանը՝ Ս. Ալեքսանյանին թևութիկունք. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը լրիվ հաշտվել է մենաշնորհների առկայության հետ ու Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությամբ անուղղակիորեն հերքել է լուրերը, թե իշխանության վերնախավում գոնե նվազագույն ցանկություն կա մոնոպոլիաների դեմ պայքարելու:

Պարզվում է՝ Սփյուռքում նույնպես արդեն հասցրել են լիովին հասկանալ, որ մեր երկրի հիմնական դժբախտություններից մեկն էլ օլիգարխիան ու մոնոպոլիաներն են: Մինչդեռ, «Առավոտ» թերթը գրել էր, որ Պրահայում Ս. Սարգսյանը հայտարարել է. «Բա ի՞նչ եք ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:

Ի դեպ, հանրապետության նախագահը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների բոլոր՝ ոչ այնքան դուրեկան հարցերին պատասխանել է նույն տոնով:




Լրահոս