Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է զանգահարել մի կին, որը վրդովված տեղեկացրել է, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ: Թերթի զրուցակիցն ասել է, որ իրենց թերթում կարդացել է, որ ընտրական գործընթացների հետ կապված ցանկացած խախտումների մասին կարող են ահազանգել, և գաղտնիությունը կապահովվի, դրա համար էլ հայտնում է. “Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը չեն տալիս: Ասում է, թե ժամանակը չէ: Մենք լսել ենք, որ սա պահում են, որպեսզի օգտագործեն ընտրությունների համար: Մի հատ պարզեք, թե ինչն է պատճառը, որ 30 միլիոն դոտացիան, որն ապրիլի 25-ից նստած ա քաղաքապետարանի հաշվին աշխատավարձի համար, ինչի ոչ մի համակարգի աշխատավարձ չեն տալիս: Ասեմ, որ ինքն էլ ԲՀԿ-ի թեկնածուին ա սատարում, էդ նպատակով ուզում են էդ գումարները օգտագործելե:
“Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետից, որն ասաց, թե` դիմեք մամլո խոսնակին: Ավելի ուշ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմից ,Ժողովուրդե-ին տեղեկացրին, թե ,մարդիկ կարող են իրենց աշխատավարձը ստանալ սահմանված ժամկետում, սահմանված կարգով որևէ բան չի կապվում ընտրական գործընթացների հետե: Թե որն է սահմանված ժամկետը Հրազդանի քաղաքապետարանի համար, չմանրամասնեց: Մենք կհետևենք գործընթացին”,- գրել է թերթը: