Ընդդիմադիր ուժերն այսօր կհստակեցնեն մարզային այցելությունների ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում այսօր տեղի կունենա ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցության` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հերթական աշխատանքային  հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերը հստակեցնելու են 8 մարզային այցելության ժամանակացույցը: Նշենք, որ ընդդիմադիր երեք ուժերի վերջին նիստը տեղի էր ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունում, որից հետո էլ հայտարարվել էր 8 մարզում այցելություններ կազմակերպելու մասին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր երեք  ուժերը հոկտեմբերի 10-ին կանցկացնեն միասնական հանրահավաք, որով կամփոփեն դեռևս «Քառյակ»-ի կողմից ներկայացված 12 կետերը: Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե համագործակցում էին չորս քաղաքական ուժեր, սակայն ՀՅԴ-ն չի մասնակցի միասնական հանրահավաքին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարակարծության պատճառով:




Լրահոս