Այո, իմ խաղը փոխվել է. Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի այն խոսքերը, թե Ռունիի խաղը դուր չի գալիս մարզչին:

«Ես հիմա այնպիսին չեմ, ինչպիսին առաջ եմ, բայց, միևնույն է, առաջընթաց եմ զգում: Այո, իմ խաղը փոխվել է: Երիտասարդ տարիքում ես շատ էի վազում, և շատ հաճախ ուժ չէր մնում գոլային պահերն իրացնելու համար: Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի խելացի խաղալ և գոլերն էլ շատացան:

Ես ցանկանում եմ խաղալ ցանկացած դիրքում՝ կախված նրանից, թե ինչ կասի մարզիչը:  Պետք է անցնեմ Բոբի Չառլտոնի խփած գոլերը: Եթե ես դա չանեմ, խորը կհիասթափվեմ». – ասել է Ռունին:




Լրահոս