Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Պատասխանելով այն  հարցին, թե ինչ կոչ պետք է անել վերջին շրջանում հրադադարը բազմաթիվ անգամ խախտած Ադրբեջանին, այս մասին նշեց  Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:

«Ես կարծում եմ, որ երկու երկրների նախագահները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն, երկու երկրների նախագահներին կոչ եմ անում կայունություն պահպանել»,- ընդգծեց դեսպանը:

Նա նշեց, թե ԵԱՀԿ-ն հետևում է սպառազինությունների էմբարգոյին, սակայն չցանկացավ անդրադառնալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, խորհուրդ տալով այդ հարցն ուղղել Ռուսաստանի դեսպանատանը:




Լրահոս