Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է 26 ադրբեջանցու, ովքեր հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ և ներգրավված են ապօրինի զինված խմբավորումների կազմում:
Ձերբակալվածները կասկածվում են զինված խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու, նրանց զենք-զինամթերք, պայթուցիկ, զինտեխնիկա և սպառազինություն մատակարարելու, ինչպես նաև՝ ծանր հանցագործությունների մեջ անչափահասների ներգրավման և այլ հանցագործություններում. տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: