
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470 Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում և Դվին, Ոստան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: