Իրավապահ մարմիններն ու բուժաշխատողները փորձում են պարզել անհայտ հոգեմետ նյութից Կիրովի մարզի 100 բնակիչների թունավորման պատճառը:
Интерфакс-ը հայտնում է, որ թունավորումների մասին տեղեկությունները սկսել են ստացվել դեռևս հանգստյան օրերին: Սեպտեմբերի 19-ից 21-ը շտապ օգնության բրիգադները օգնություն են ցուցաբերել հոգեմետ նյութից թունավորման նշաններով 99 հիվանդների, որոնք հիմնականում 18-35 տարեկան են: 42 մարդ հոսպիտալացվել են, երկու տուժածներ հիվանդանոցներում գտնվում են ծանր վիճակում:
Թմրանյութերի պետական վերահսկման մարմնի տվյալներով, թմրավաճառները նոր թմրանյութ են առաջարկում օգտվողներին, որի մատակարարումը իրականացնում է կազմակերպված հանցավոր խումբը: Նյութի օրինակներն այժմ առգրավվել են և ենթարկվում են փորձաքննության: