Զբոսաշրջիկների թիվն աճել է 17%-ով. որ երկրներից են Հայաստան ժամանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495 967 զբոսաշրջիկներ: 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3%: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

2014թ. հունվար- հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 989 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8%:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների
տվյալների, 2014թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 28.6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 34.6%-ը` ԵՄ երկրներին և 36.8%-ը` այլ երկրներին:

Հանրապետություն ժամանած 495 967 զբոսաշրջիկներից հյուրանոցում են տեղավորվել 74 202-ը, իսկ բարեկամների մոտ՝ 421 765-ը:

zbos

 

zbos1




Լրահոս