
“Արտ Լաբորատորիա”արվեստագետների խումբը մայիսի 2-ին, ժամը 15:00-ին Թումանյանի Թանգարանում կազմակերպում է ցուցահանդես-ակցիա՝ ընտրակաշառքների թեմայով։”Ցուցահանդեսը, որն”Արտ լաբորատորիան” իրականացնում է 2012 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին, նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով”,– ասվում է հայտարարությունում: “Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ… աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը”,– նշվում է,Արտ լաբորատորիայիե հայտարարությունում: