Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորում հայկական եկեղեցու ավերումը. այս մասին հայտարարություն հրապարակվել է կաթողիկոսի Facebook-ի էջում:
«Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»-ասված է հայտարարության մեջ::
Հիշեցնենք, որ Արամ Ա-ն այսօր հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ-ի հետ, որոնց ընթացքում անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ավերմանը: