Իտալիայի ֆինանսական գվարդիան սառեցրել է ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի՝ 30 մլն եվրոյի ակտիվները: Ռոտենբերգը հունիսին ներառվել էր ԵՄ և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում. տեղեկացնում է Corriere della Sera թերթը:
Իտալական իշխանությունները կալանք են դրել նրա՝ Սարդինիայում գտնվող բնակարանի, երեք տների, ինչպես նաև՝ Բիտերբո նահանգում գտնվող ամառանոցի վրա:
Սառեցվել են նաև Ռոտենբերգի՝ Aurora 31 ընկերության ակտիվները: Գործարարին պատկանում են չորսաստղանի հյուրանոց՝ Հռոմի կենտրոնում, հայտնի իսպանական աստիճանի և Վենետո փողոցների հարևանությամբ:
Թերթը նշում է, որ Ռոտենբերգ եղբայրները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ ընկերներից են: