Ապրիլի 30-ին թիվ 11 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի եւ Հայ Ազգային Կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետեւող անկախ դիտորդը՝ “Հելսինկյան ասոցացիա” հ/կ ներկայացուցիչ Արման Վեզիրյանը: Սեդրակ Սարգսյան փողոցում, մոտ 45 տարեկան մի տղամարդ, նախ՝ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:
Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաեւ թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ՝ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին: Թիվ 11 ընտրատատարածքի պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբ