Հանրապետության հրապարակում վաղ առավոտից բողոքի հանրահավաք կազմակերպած ցուցարարների շրջանում կրքերը թեժանում են:
armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին լարված իրավիճակ է նշված տարածքում: Տարբեր տոնավաճառների բարկացած աշխատակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրանց ընդունեց Հովիկ Աբրահամյանը՝ ենթադրաբար, զիջումների գնալու պայմանով: Ըստ երևույթին, վարչապետի հետ բանակցությունների արդյունքը չի գոհացրել ցուցարարներին: