Ռուսաստանն արգելել է գրեթե 1 մլն օտարերկրացիների մուտքը երկիր՝ Ռուսաստանի օրենսդրության խախտումների համար: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նրա նշել է, որ այս ցանկում առաջատար են մի շարք ԱՊՀ երկրներ՝ Ուզբեկստանը (40%), Տաջիկստանը (20%), Ղրղզստանը և Ադրբեջանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նրա կարծիքով, ՌԴ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց համար երկրի մուտքն արգելելը շատ արդյունավետ միջոց է՝ ապօրինի միգրացիան և ապօրինի աշխատանքային գործունեությունը կանխելու համար: