Կառավարության շենքի բակում լարված իրավիճակը պահպանվում է: Այս պահին տարածքում գտնվող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգել է անհնազանդներին ճնշել և անհրաժեշտության դեպքում ոստիկանության բաժիններ տանել:
Իրավապահ ուժերին մեծ դժվարությամբ հաջողվել է բացել մինչ այդ ակտիվիստների կողմից փակված Տիգրան Մեծ պողոտան: Սակայն Երևանի կնետրոնի գլխավոր փողոցներից մեկի երթևեկության՝ մինչ այդ արդեն կաթվածահար եղած վիճակը պատճառ է դարձել, որ մեծ խցանումներ առաջանան նաև հարակից փողոցներում: