Մայիսմեկյան երթ Ռուսաստանում. միացել են նաև գործող ու նորընտիր նախագահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը միացել են Մոսկվայի Մանեժնայա հրապարակից մեկնարկած մայիսմեկյան երթին, հայտնում է “ՌԻԱ նովոստի”գործակալությունը: Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի երթը խոստանում է դառնալ ամենազանգվածայինը: Միայն մոսկովյան երթին ծրագրված էր 100.000 մարդու մասնակցություն, սակայն ըստ ոստիկանության տվյալների` արդեն հրապարակ է այցելել մոտ 120.000 մարդ: Ակցիային միանալու ցանկություն է հայտնել նաև ,Եդինայա Ռոսիաե կուսակցությունը:
Մայիսմեկյան երթեր կանցկացվեն նաև ՌԴ այլ քաղաքներում:
1886 թ.-ի մայիսի 1-ին ԱՄՆ-ի ու Կանադայի սոցիալիստական, կոմունիստական ու անարխիստական կազմակերպություններն անցկացրեցին մի շարք բողոքի ակցիաներ, որոնց ճնշման արդյունքում Չիկագոյում զոհվեց 6 ցուցարար:
Ակցիաներին հաջորդած ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվեց 8 ոստիկան ու նվազագույնը 4 աշխատավոր (որոշ տվյալներով` մոտ 50 զոհ ու վիրավոր), տասնյակ մարդիկ ստացան վնասվածքներ: Արդյունքում` 4 անարխիստ աշխատավորներ կախաղան բարձրացվեցին: Հենց նրանց հիշատակի կապակցությամբ, 2-րդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը (1889 հուլիս) մայիսի 1-ը հռչակեց Աշխարհի բոլոր աշխատավորների համերաշխության օր ու առաջարկեց ամեն տարի այն տոնել սոցիալական պահանջներին նվիրված երթերով:




Լրահոս