20 տարի բռնաբարված քաղաքը չեմ ցանկանում մի անգամ էլ ես բռնաբարել. քաղաքապետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Աշտարակ քաղաքում պետք է կայանար ավագանու հերթական նիստը, որը, սակայն, ավագանու անդամների «բոյկոտի» հետևանքով՝ համարվեց փակված:

Armlur.am-ի հետ առանձնազրույցում քաղաքապետ Արմեն Անտոնյանը կարծիք հայտնեց, որ ավագանու անդամների քայլը ոչ այնքան բոյկոտ էր, որքան ոչ սկզբունքային քայլի դրսևորում, որը վերահսկել կամ պատժել որևէ մեկն իրավասու չէ:

Քաղաքապետի համար ցավալին այն է, որ շատերն այնպիսի հարցեր են օրակարգում ցանկանում ներառել, որոնց որոշ ժամանակ առաջ դեմ են քվեարկել:

«Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ հարցերի 7 մարդ կողմ է քվեարկել, 8-ը` դեմ, և դրանք օրակարգ չեն մտել: Ավագանու այսօրվա նիստին դրվել են նախորդ բոլոր նիստերում քննարկված հարցերը, որոնք ավագանին չի հաստատել կամ ընդունել: Ընթացքը ցույց տվեց, որ օրակարգը հաստատելու պրոցեսում ավագանին դուրս եկավ կանոնակարգից և, իմ կարծիքով՝ ես չէի կարող ո՛չ ամբողջ աշխատակարգը, ո՛չ էլ մնացած ներկաներին նստացնել կամ սպասեցնել, թե լայաղ կանեին ներս գային` օրակարգը հաստատելու: Ես միայն կարող եմ ասել, որ օրակարգը չհաստատվեց»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ օրենքի առաջ ավագանու անդամները որևէ պատասխանատվության չպետք է ենթարկվեն իրենց քայլի համար: Համենայն դեպս, նման լծակ ինքը չունի:

«Դա արդեն կապված է մարդու կրթվածությունից, դաստիարակությունից: Ուրիշ բան ասել ես չեմ կարող: Իմ սխալը եղել է այն, որ դեմոկրատական սկզբունքներ եմ մտցրել ավագանու աշխատանքային պրոցեսի մեջ: Կարծում էի` այդպես պետք է լինի, բայց նախկինում այդպես չի եղել: Երբ քննարկման իրավունք է տրվում բոլոր հարցերին, նորմալ քննարկումը դառնում է ավելի աննորմալ: Այն, որ առանց ներկաներին հարգելու՝ դուրս եկան դրսում ինչ-որ քննարկում անելու համար, ես դրանից ելնելով կամ նեղվելով` օրակարգը չհաստատված համարեցի: Ճիշտ է` լարվածությունը գագաթնակետին է հասել, սակայն ես այս ընթացքում կշարունակեմ քաղաքակիրթ մեթոդներով աշխատել այդ մարդկանց հետ»,- նշեց Արմեն Անտոնյանը:

Քաղաքապետի փոխանցմամբ` 2012 թվականի դեկտեմբերից մինչ օրս չի նախաձեռնվել այն ժամանակ օրակարգում դրված` բռնագաղթվածներին նվիված հուշակոթող կառուցելու մասին հարցը:

«Ժամանակին այդպիսի որոշում ընդունել ենք: Եվ որոշման մեջ եղել է կետ, որի համաձայն՝ պետք է ստեղծվեր նախաձեռնող խումբ հետևյալ կազմով` ավագանու ցանկացող անդամները` Կարեն Շահազիզյան, Տիգրան Գալստյան, Արթուր Նահապետան, Արամ Քամալյան, Ստյոպա Քասյան, Արսեն Ղալաչյան, ապա գալիս են համայնքային ծառայողները: Այս անդամներից որևէ մեկը՝ որպես նախաձեռնող խումբ, այս հարցին գոնե մի փոքր օգնելու համար որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել: 20 և ավել տարի շարունակ այս քաղաքը բռնաբարվել է, այսօր ես չեմ ուզում, որ բռնաբարվի: Ճարտարապետն ինքը պետք է որոշում ընդունի` այս արձանն ինչպես և որտեղ տեղադրել: Ներսես Աշտարակետցու արձանը, շատերի կարծիքով, իր տեղում չէ: Եթե դա թողնվեր ճարտարապետի, ոչ թե իշխանավորի որոշմանը, կդրվեր իր տեղում: Յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի»,- շարունակելով խոսքը` ասաց Աշտարակի ղեկավարը:




Լրահոս