Մոսկվայի մարզի Լյուբերցի բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահարի էպիկենտրոնում հայտնված հեծանվորդը հրաշքով է փրկվել:
Վթարը տեղի է ունեցել խաչմերուկում, որը հեծանվորդը հատում էր հետիոտնային անցումի հատվածում: Նրան հանկարծակի բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոմեքենան: Ուժեղ հարվածից երկու տրանսպորտային միջոցները տարբեր կողմեր են թռել՝ զգալիորեն վնասվելով:
Հանգամանքների բերումով, սակայն, ՃՏՊ-ի էպիկենտրոնում գտնվող հեծանվորդը միայն աննշան վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է rosbalt.ru-ն: