Տիմոշենկոն կարող է մահանալ առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի մտերիմները հայտարարել են, որ նա մահամերձ է:”Եվս մի քանի օր ու նա կմահանա”,- Պրահայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոյի դուստրը` այդպես թեժացնելով սկանդալը, որն արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ ու սպառնում է ,կռվացնելե Ուկրաինան Եվրոպայի հետ:”Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր”,- ասել է նա:Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ հարազատների, բանտից հիվանդանոց տեղափոխման ժամանակ ծեծի էր ենթարկվել և կորցրել գիտակցությունը: Սա առաջացրել է միջազգային հանրության դժգոհությունը: Երեկ Ուկրաինայում կայանալիք Եվրո-2012-ին նվիրված միջոցառումներին չմասնակցելու մասին, այլ առաջնորդների նման հայտարարեց նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:Տիմոշենկոյի` Չեխիայում քաղաքական ապաստան ստացած ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, դիմել է կնոջը հացադուլը դադարեցնելու խնդրանքով:
 
 




Լրահոս