
Դելիի կենդանաբանական այգի այցելած երիտասարդը դարձել է հսկա վագրի «հերթական ճաշը», երբ ցանկապատից այն կողմ ցատկելով՝ հայտնվել է կենդանու համար նախատեսված վանդակում. գրում է blogs.wsj.com-ը:
Հնդկական հեռուստաալիքը ցույց է տվել կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է գիշատիչ կենդանին մոտենում վանդակի անկյունում կուչ եկած տղամարդուն ու հարձակվում նրա վրա:
Ոստիկանությունը պարզել է միայն տուժածի անունը՝ Մաքսուդ. նա 20 տարեկան էր և ապրում էր Դելիում:
Երիտասարդը հայտնվել էր վագրի վանդակում՝ ցատկելով ցանկապատի վրայով. ասել է Կենդանաբանական այգու տնօրենը: