ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկացված են շտապօգնության մեքենայի վրա կրակելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներին տեղեկացրել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենան կրակի տակ առնելու մասին:Ապրիլի 30-ին տեղի ունեցած ԵԱՀԿ դիտարկման ժամանակ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի  ներկայացուցիչ, փոխգնդապետ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրել է Խրիստո Խրիստովին եւ Իրժի Աբերլեին միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 24-ին` Ղարաբաղի ուղղությամբ: “Շտապօգնության մեքենան կրակահերթի տակ է հայտնվել օրը ցերեկով, երբ հստակ երեւացել են շտապօգնության մեքենա լինելու նշանները: Մեքենայի վրա խոշոր տրամաչափի զենքերից դիպուկահար կրակ է բացվել: Միջադեպի արդյունքում վիրավորվել են ԼՂՀԶՈՒ երկու զինվորներ”,-հայտնել է Մկրտումյանն, ընդգծելով, որ տեղի ունեցածը Ժնեւյան կոնֆենցիայի խոշոր խախտում է:




Լրահոս