23 սեպտեմբերի 2014 թվական, Երևան. Հինգերորդ ամենամյա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի և գործարար–համաժողովի շրջանակում Beeline-ն արժանացավ «Կապի ոլորտի առաջատար» և «Օտարերկրյա լավագույն ներդրող» անվանակարգերին։
Ամենամյա փառատոնն անց է կացվում «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն է հայ և օտարերկրյա գործարարների միջև գործարար կապերի ստեղծումը և զարգացումը։ Այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 30 երկիր, ի դեմս 90 կազմակերպության։ Անվանակարգերը հատկացվում են սոցիալական հարցումների և հանձնաժողովի քվերակության արդյունքում։ Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, Միջազգային գործարար կապերի միությունից և Արդյունաբերության զարգացման հիմնադրամից։
«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին Beeline-ի աշխատանքներին բարձր գնահատական տալու, ինչպես նաև հայ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապերի զարգացման գործընթացին աջակցելու համար։ Հանդիսանալով աշխարհի խոշորագույն կապի օպերատորներից մեկի ներկայացուցիչը, որն աշխատում է 16 երկրում, մենք գիտակցում ենք գործնական երկխոսության կարևորությունը, որը թույլ է տալիս ներդնել և օգտագործել լավագույն փորձը ի բարօրություն հաճախորդի, բաժանորդի և գնորդի։ Կցանականայի նշել, որ առաջատար լինելը շատ պատվաբեր է, միաժամանակ խիստ պարտավորեցնող, քանի որ մենք պետք է շարունակենք անել առավելագույնը այս կոչումն արդարացնելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ հարցվողներից շատերը իրենց ձայներն են տվել ի օգուտ Beeline-ի, կապի ոլորտի զարգացման ենթակառուցվածքներում երկարատև ներդրումների և նախաձեռնությունների համար, ինչպես նաև ոլորտի միջազգային գործարար կապերի զարգացման մեջ անգնհատելի ներդրման համար։
Նշենք, որ համաժողովի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2014թ–ի սեպտեմբերի 22-ին Երևանում «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում։