Armenian text to speach

Տարեց կնոջ սպանության կասկածանքով` ձերբակալվել է 2 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսա Մարգարյանի սպանության  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի շարք հանգամանքներ եւ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սպանությունը կատարելու կասկածանքով՝ սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է երկու անձ։

Ռ.Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։

Ըստ նախաքննության տվյալների՝ առերևույթ հանցագործության մեջ կասկածվող անձինք մուտք են գործել նշված բնակարան, մի քանի անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, սրբիչով խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր՝ դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս