Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել Sports.kz-ին: Նա կիսվել է Ղազախստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Աստանայի» դեմ կայանալիք հանդիպումից ունեցած իր ակնկալիքներով:
– Ի՞նչ եք մտածում «Աստանայի» դեմ վաղվա խաղի մասին: Ինչպիսի՞ արդյունքի եք ցանկանում հասնել:
– Բարդ խաղ կլինի, բայց մենք, ինչպես միշտ, տրամադրված ենք հաղթանակի:
– Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ դա նշանակում է, որ դուք անպայման պետք է գոլ խփեք մայրաքաղաքում: Վերջին շրջանում «Ակտոբեն» գոլեր խփելու հետ կապված խնդիրների է հանդիպում: Կկարողանա՞ք լուծել այդ հարցը:
– Եզրափակիչ դուրս գալու համար մեզ ցանկացած հաղթանակ է անհրաժեշտ, իսկ դրա համար պետք է առնվազն գոլ խփել: Այո, առաջին խաղից հետո արդյունքն ավելի ընդունելի է մրցակցի համար, սակայն սա ընդամենը մեկ խաղ է, և ցանկացած հաղթանակը մեր օգտին է: Հուսով եմ, որ այս խաղում կխփենք այն գոլերը, որոնք չենք կարողացել խփել նախորդ խաղերում:
– «Աստանան» հիմա շատ ուժեղ է խաղում, հատկապես սեփական հարկի տակ: Պատրա՞ստ եք պաշտպանական գծի վրա գործադրվելիք ճնշումներին:
– Դե շատ ուժեղ խաղում են «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» … «Աստանան» այս տարի բարելավել է իր խաղը, բայց մենք, իհարկե, պատրաստ ենք եզրափակիչ դուրս գալուն:
– Ո՞ր մրցաշարին է տրվում նախապատվությունը: Առաջնությա՞նը, թե՞ գավաթին:
– Մենք ցանկանում ենք հաղթել թե՛ Ղազախստանի գավաթը, թե՛ առաջնությունը: