
Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Լոկոն հրաբուխը մայիսի 1-ին հրաբխային մոխրի ամպ է արտանետել` 2,5 կմ բարձրությամբ: Ինդոնեզիայի հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնը մարդկանց գտնվելու համար արգելված վայր է հայտարարել 1,579 կմ բարձրությամբ “հրե լեռան” լավայից 2,5կմ շառավղով տարածվող հատվածը: Բնակչությանը տարհանելու մասին հրահանգ առայժմ չի ստացվել,-գրում է ՌԻԱ Նովոստին: