Ռոկֆելլերներն ազատվում են իրենց նավթային ակտիվներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի վրա ահռելի հարստություն կուտակած Ռոկֆելլերների ընտանիքի ժառանգորդները մտադիր են վաճառել իրենց ակտիվները, որոնք կապված են հանածո վառելիքի հետ, և միջոցներ ներդնել էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման ոլորտում, տեղեկացնում է BBC News-ը:

Ռոկֆելլերների հիմնադրամի ներկայացուցիչներն այդ մասին հայտարարել են երկուշաբթի՝ կլիմայի փոփոխության հետ կապված ՄԱԿ-ի մեկօրյա գագաթաժողովի բացման նախօրեին: Առայժմ հիմնադրամը կպահպանի հանածո վառելիքի ակտիվների 6%-ը, սակայն ժամանակի ընթացքում դրանց քանակը կհասցվի զրոյի, տեղեկացնում է The New York Times-ը:

«Առողջ մոլորակի պահպանումը մեր բարոյական պարտքն է»,- հայտարարել է Վելերի Ռոկֆելերը, որը հիմնադրամի կառավարման վարչության անդամներից:




Լրահոս