Դեղձենիներն ու ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում, հատկապես Արմավիրում ու Արարատում մեծ թափ է առել դեղձենիների ու ծիրանենիների սնկային հիվանդությունը: Լրագրողների հետ ահնդիպման ժամանակ այդ մասին ահազանգեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:”Տերևների վրա արդեն տարածվել է սնկի հիվանդությունը, դրան նպաստում են անձրևները, և գյուղնախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Մենք խորհուրդ ենք տալիս անմիջապես կազմակերպել հակասնկային սրսկումներ: Եթե պայքար չլինի, մի քանի տարի հետո կարող ենք բազմաթիվ ծառեր կորցնել”,- ասաց Հրաչ Բերբերյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ծառերին այս օրերին քսվող  կիրը  չի օգնում:




Լրահոս