Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բոողք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհրա Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրանք չսահմանված տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում:
Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ- նիստի ժամանակ կայացվել էր որոշում, համաձայն որի ոորշվել էր դիմել Երևանի քաղաքապետին` ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: Ինչպես նաև Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականտերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար:
Այսօր Թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը ապրիլի 28-ով թվագրված քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից ստացել է հետևյալ պատասխանը:
Ի պատասխան Ձեր 25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա որոշման, ուսումնասիրվել է թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և հայտնաբերվել են, ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով:
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են նոր պաստառներ փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում:
Այս հայտարարության համար համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները:
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ