Կոմունիստները մայիսմեկյան երթ են կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ”. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթ է կազմակերպել Երեւանում: Երթը սկսվել էր Սարյանի արձանի հարակից տարածքից, որի վերջնակետը լինելու է Շահումյանի հրապարակը, որտեղ եւ կոմունիստները հանրահավաք կանցկացնեն:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սոցիալիստական կարգերն անհապաեղ պետք է վերականգնվեն մեր երկրում: “Ժողովրդից խլված ամեն ինչ պետք է վերադարձվի ժողովրդին, իշխանությունն առաջին հերթին: 90-ականններին երկրում տեղի է ունեցել խոշոր մասշտաբի տնտեսական, սոցիալական հանցագործություններ, որը ժողովուրդը ներել չի կարող: Ժողովրդին Աստված եւ բնությունը տվել է 70 հազարտոննա պղինձ, 70 հազար տոննա մոլիբդեն եւ ռազմավարական մի շարք ճյուղեր, որը պետք է ազգայնականացվեն: Մենք գտնում ենք, որ պետք է շեշտակի բարձրացվի ազգային ժողովի հեղինակությունը, նրանով, որ ժողովուրդը պատգամավորին հետ կանչելու իրվունք ստանա, որ չիմանա թե ինքն ընտրող է եւ էլ ոչնչի իրավունք չունի: Պետք է բարձրացվի երիտասարդության հարցը, այսօր երիտասարդը կուչեկած է, չգիտե ինչ անել: Ես գտնում եմ, որ հայ ժողովորդը եղել է Սովետական միության ամենաբարեկեցիկ ապրող ժողովուրդը, որը ոչ մի բանի կարիք չուներ”:




Լրահոս