«Յունիբանկն» իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Յունիբանկը սկսել է իրականացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում /ընտանեկան դրամագլխի սպասարկում/: Հաշվետերերին (անձանց, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը) բանկն առաջարկում է օգտվել “Ընտանեկան կապիտալ” ավանդատեսակից, որի տոկոսադրույքը սահմանվել է 12% տարեկան: Ավանդն ընձեռում է գումարի համալրման հնարավորություն առանց որևէ սահմանափակումների:

Գումարի մասնակի հետկանչում հնարավոր է, եթե այն ուղղվում է հիփոթեքային վարկի, Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատության վարձավճարի կամ առողջության ապահովագրության վճարմանը: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` Յունիբանկի ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաեւ UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ: 01.09.2014թ. դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 112 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով:

Բանկն առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և բազմապատկելու արդյունավետ տարբերակ:




Լրահոս