Հայաստանի պետական պարտքը 2012-ի առաջին եռամսյակում կազմել է ՀՆԱ-ի 40,7 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի պետական պարտքը 2012թ առաջին եռամսյակում կազմել է ՀՆԱ-ի 40,7 տոկոսը կամ 4,13 մլրդ դոլար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը: Արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 36,1 տոկոսը կամ 3,568 մլրդ դոլար, այդ թվում` կառավարության ուղղակի պարտավորություններ` 2,951 մլրդ դոլար, Կենտրոնական բանկի պարտավորություններ` 617 մլն դոլար: Պետական ներքին պարտքը կազմել է 560 մլն դոլար: 2011թ. առաջին եռամսյակում կազմել էր 4,20 մլրդ դոլար, որից` արտաքին պարտքը` 3,634 մլրդ դոլար, այդ թվում` կառավարության ուղղակի պարտավորություններ`3,003 մլրդ դոլար, Կենտրոնական բանկի պարտավորություններ`631 մլն դոլար:
Պետական ներքին պարտքը կազմել էր 562 մլն դոլար:




Լրահոս