
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին:
Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար: