
Հնդկական օվկիանոսում, Ինդոնեզիայի Սումատրա կղզու մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03:40-ին, 9,9 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Բանդա-Աչեհ քաղաքից 300 կմ հեռավորության վրա,- գրում է РБК-ն: