Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Թենիսի միջազգային Պրեմիեր լիգային (IPTL): Այս մասին տեղեկացնում է մրցաշարի Twitter-ի պաշտոնական էջը:
Նա շարունակում է վերականգնվել բազկոսկրի վնասվածքից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Նադալը բաց կթողնի նաև Պեկինի մրցաշարը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը: