Մի քանի ամիս առաջ, երբ հին անձնագրերը նորերով փոխարինելու զանգվածային գործընթաց սկսվեց, բողոքի հսկայական ալիք էր բարձրացել և անձնագիրն արագ փոխելու փաստի առաջ կանգնած քաղաքացիները հերթերում օրեր էին անցկացնում:
Armlur.am-ն այս անգամ երևանցիներից փորձեց ճշտել, թե որքանով է կարգավորվել անձնագրային բաժանմունքների աշխատանքն ու հիմա մարդիկ ինչ վերաբերմունք ունեն այս կառույցի գործունեության մասին:
Ինչպես և կարելի էր սպասել` շատերը նշեցին, որ այնքան էլ հաճախ չեն առնչվում այս կառույցի հետ, իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին տիրող վիճակից գոհ են: Մարդկանց շրջանում հիմնականում դժգոհություն են առաջացնում հերթերը և կաշառակերության դեպքերը: