“Ընտրություններից հետո մեր փողոց դուրս գալը կախված է նրանից, թե որքանով բողոքը հիմնավոր կլինի ու խարդախություններն ապացուցելի”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:Վահան Հովհաննիսյանը եւս մեկ անգամ կոալիցիոն ուժերի առաջին համարներին հրավիրեց բանավեճի: Նա նշեց, որ իմաստ չի տեսնում ընդդիմադիր ուժերին կանչել, քանի որ դա կնպաստի իշխանության վերարտադրությանը: “Իսկ կոալիցիոն ուժերը կուզեն` թող առանձին գան, կուզեն` թող բոլորով միասին իմ դեմ գան, եթե առաջին համարները չափազանց վեհ են, թող երկրորդ-երրորդ համարները գան”,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Նա նաեւ շեշտեց, որ հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեղ ակցիաները առնչություն չունեն քաղաքական ալյանսի հետ: Փաստորեն, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը չհաստատեց այն լուրերը, որ նոր ԱԺ-ում հնարավոր է քաղաքական ուժերի դաշինք` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ կազմով:
Ինչից է կախված ՀՅԴ` փողոց դուրս գալը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ