«Ռոմա»-ի կիսապաշտպան Դենիել Դե Ռոսսին բաց կթողնի մոտ մեկ ամիս: Նա վնասվածք է ստացել Իստալիայի առաջնության երրորդ տուրում կայացած «Կալյարի»-ի դեմ խաղում:
Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղը, որը կկայանա սեպտեմբերի 30-ին:
Ֆուտբոլիստը նաև կարող է բաց թողնել Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումները: