
Քիչ առաջ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը այցելել է Մաշտոցի պուրակ ու հանձնարարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել կրպակները: Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում վերջին օրերին անհանգիստ վիճակ էր, անգամ յոթ ակտիվիստներ բերման ենթարկվեցին:Այժմ ակտիվիստները սպասում են պաշտոնական լրահոսին, որպեսզի տեղեկանան, թե որն է լինելու քաղաքապետի քայլը: Հայաստանի նախագահն անակնկալի էր բերել ոչ միայն ակտիվիստներին, այլեւ ոստիկաններին, ոչ ոք տեղյակ չէր նրա այցի մասին: