Սփյուռքի նախարարության հայտարարությունը՝ պայթեցված հայկական եկեղեցու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին: ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«ՀՀ սփյուռքի նախարարությունը խստորեն դատապարտում է այս անասելի վայրագության, մշակութային ցեղասպանության նոր դրսևորումը՝ կոչ է անում սփյուռքյան բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին՝ հայ ժողովրդի նվիրական սրբավայրի դեմ իրագործված այս սոսկալի վանդալիզմի դեմ բողոքի ձայն բարձրացնել, դիմել իրենց բնակության երկրների իշխանություններին, օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, մշակույթի պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, հայ ժողովրդի և բոլոր ազգերի, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության դեմ իրականացված ոճիրը և միջոցներ ձեռք առնել՝ ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի հանցագործությունները:

Վստահ եմ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօյակին համայն հայությունը կդրսևորի միասնական կամք ու վճռականություն՝ իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:

Խնդրում եմ Ձեր քայլերի մասին տեղեկացնել նաև նախարարությանը:

Խորին հարգանքով՝ Հրանուշ Հակոբյան»




Լրահոս