
“Ո՛չ բռնությանը, ո՛չ օլիգարխիային” ,Ո՛չ կապիտալիզմինե կոչերով երիտասարդ ակտիվիստները նշում են Մայիսի 1-ը` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Երիտասարդ ակտիվիստները երթով անցնելով Երևանի կենտրոնական փողոցներով՝ քաղաքացիներին են բաժանում մայիսմեկյան տոնի և աշխատավորների իրավունքների մասին տեղեկատվական թռուցիկներ:
Նրանք ակցիան անցկացնում են երգելով, թմբուկներով, իրենց ձայնը լսելի դարձնելով հասարակությանը` հորդորելով միանալ անօրինականության դեմ պայքարին: Այս պահին երիտասարդ ակտիվիստները շարժվում են Մաշտոցի պողոտայով, և նրանց վերջին հանգրվանը կլինի Մաշտոցի պուրակը, որը վերջին ամիսներին դարձել է երիտասարդ ակտիվիստների պայքարի կիզակետը: