Ամսի 6-ին փոթորիկ է լինելու, որը կքշի իշխանությունը.Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ին Նոյեմբերյան քաղաքում  ՀԱԿ-ի նախընտրական  հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանությունները  թշվառության  են մատնում ժողովրդին, որպեսզի  ընտրությություններին նրան  կաշառելը հեշտ լինի: Նա հայտարարեց.”Իրենք մի խնդիր ունեն, որ այս երկրում որեւէ մեկը փող չունենա, փող  չաշխատի, որ հետո ամեն ընտրություն մտնեն գյուղ”-գյուղ, ում 5 հազար դրամ ցույց տան, մարդիկ այնքան թշվառ վիճակում լինեն, որ թվա, թե ով 5 հազար դրամ ունի՝ Աստված է, պիտի իրենց ձեռքերը պաչեն”: Նա ասաց, որ նախընտրական այս շրջանում  հանդարտությունը թվացյալ է, որ դա “խաղաղություն է 30 վայրկյանանոց  փոթորկից առաջ”՝ նկատի ունենալով քվեարկության 30 վայրկանները: Փաշինյանը  հավելեց. “Ամսի 6-ին  Հայաստանի հանրապետությունում պետք է տեղի ունենա 30 վայրկանանոց փոթորիկ, որը  քշի սերժական-քոչարյանական հանցագործ իշխանությունը”:
 




Լրահոս