Այսօր` սեպտեմբերի 24-ին, հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մահվան 5-րդ տարելիցն է:
Իր՝ մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն ինքը Ռոբերտ Սահակյանցն է։
Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։
1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչում։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
Ռոբերտ Սահակյանցը վախճանվել է 2009 թվականին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո։