Սիրելի հայրենակիցներ,
Մոտալուտ խորհրդարանական ընտրությունները և դրանց ուղեկցող գործընթացները ոչնչով չեն տարբերվում վերջին քսանամյակի կեղծիքներով, ապօրինություններով և իշխանությունների սանձարձակությամբ լեցուն ընտրություններից: Օրնիբուն արդար ընտրություններ անցկացնելու իրենց վճռականության մասին տարփողող քաղաքական ուժերը որևէ քայլ չեն արել այդ մտադրությունը ապացուցելու համար: Հանցախմբի լիակատար վերահսկողության տակ է զանգվածային լրատվությունը. հանցավոր տարրերով համալրված իշխանական ճամբարը պատրաստվում է նոր նվաճումների : Չի պատժվել նախորդ ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն կեղծած որևէ անձ կամ պաշտոնյա, ավելին` նրանց է վստահված հերթական ընտրակեղծիքների իրականացումը: Տարակուսելի է ընդդիմության կեցվածքն ու հերթական անգամ նույն փոցխի վրա կանգնելու պատրաստակամությունը: Մոռացված են բոլոր պահանջները, ընտրություններին մասնակցելու համար որևէ նախապայման չի դրվում, չի երևում, թե ինչպես են այս անգամ խափանելու արդեն իսկ կեղծվող ընտրությունների ավանդական ընթացքը: Որոշ ընդդիմադիր ուժեր խոստանում են կեղծվելիք ընտրություններից հետո ետընտրական գործընթացներ սկսել: Արդյոք նախորդ կեղծիքները, իշխող վարչախմբի վերջին 20 տարիների հանցավոր գործողությունները բավարար չեն ետընտրականը նախընտրականի վերածելու համար: Մեր խորին համոզմամբ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր դաշտի առանց նախապայմանների մասնակցությունը անիմաստ է և հղի վարչախմբի վերարտադրությունը օրինականացնելու հեռանկարով: Մենք համոզված ենք, որ իշխանությունը բռնազավթած ռեժիմի օրոք ցանկացած ընտրություն ֆարս է, իսկ հանցախմբի դեմ պայքարը ընտրական գործընթացներով պայմանավորելու հիմք չենք տեսնում: Մի կողմ թողնենք ընտրական կրքերը, կենտրոնանանք դրանք ֆարսի վերածող վարչախմբի հեռացման հրամայականի վրա: Ելնելով ստեղծված իրավիճակից դիմում ենք իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններին և քաղաքական գործիչներին.
-Մի՛ համագործակցեք ապօրինի իշխանությունների հետ, մի ՛ մասնակցեք ընտրություններին քանի դեռ.
Չեն բացահայտվել Հայաստանը անդունդը գլորող մարդկանց անունները: Սպանություններ պատվիրած և կատարած մարդկանց անունները:
Չի բացահայտվել թե, որ քաղաքական գործիչը, որ երկրի հատուկ ծառայության գործակալ է:
Դիմում ենք նաև ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ ընտրությունների միջոցով հնարավոր է վերականգնել ժողովրդավարությունը երկրում.
-Ո՛չ մի քվե այն անհատներին և կուսակցություններին, որոնք հրապարակավ չեն հայտարարի, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է ժողովրդից, ում առաջնահերթ խնդիրը հանցախմբին օր առաջ հեռացնելն է:
ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրավամբ չեն հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է վերականգնել ժողովրդավարությունը, կոչ ենք անում թոթափել հիասթափության և դատապարտվածության զգացումը, թողնել, որ բացահայտվեն բոլոր կեղծ ժողովրդավարերն ու քաղաքական հանցագործները:
Նախապատրաստվել լուրջ հարվածի, ազգովի դուրս գալ փողոց բողոքի, և վերջ տալ այս անառակությանը: Մենք լուրջ պատրաստվել էինք 2007-ի սկզբին, սակայն չկարողանալով նորից կանխել խաղը` ետ քաշվեցինք: Սա մեր ազգի վերջին հնարավորությունն է կործանումից փրկվելու համար: Շուտով միջազգային ուժերը կբացահայտեն բոլորի ստերը ու միջազգային դատարանի առաջ կկանգնեցնեն թե ՛ անհատների թե ՛ մեր երկիրը:
Աստված մեզ պահապան.
Ազատամարտի Եղբայրության Դաշտային Հրամանատարության Խորհուրդ