Եվրո 2012-ը կհետագձվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ՈւԵՖԱ-ին առաջարկել է “Եվրո 2012”-ի Ուկրաինայում նախատեսված խաղերը տեղափոխել Իսպանիա, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: “Եվրո 2012”-ի Ուկրաինայում նախատեսված խաղերի տեղափոխման հավանականութունը առաջացել է երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի պատճառով: Մասնավորապես` նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալման և երեկ Դնեպրոպետրովսկում որոտացած պայթյուններից: Վերջին օրերին Եվրոպայում “Եվրո 2012”-ի Ուկրաինայում անցկացվելիք խաղերը սկսել են անհամեմատ ավելի շատ բոյկոտելու կոչեր անել: Օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է հրաժարվել ֆուտբոլային մրցաշարի ժամանակ Ուկրաինա այցելելուց: 
 Օրերս ՈւԵՖԱ-ի գործառնական տնօրեն Մարտին Կալլենը հայտարարել է, որ խաղերի տեղափոխումը բացառված է, նշելով, որ եթե կազմակերպիչ երկրներից որևէ մեկը խնդիրներ ունի միջոցառման անցկացման հետ, ապա այդ դեպքում միայն մեկ լուծում կա` հետաձգել այն հաջորդ տարի: “Եթե իրավիճակն Ուկրաինայում խիստ վտանգավոր դառնա, ապա առաջնությունն այս տարի չի կայանա”,- ասել է Կալլենը: Հիշեցնենք, որ “Եվրո 2012”-ը նախատեսված է անցկացնել հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում:




Լրահոս